


Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ Վարչության զինծառայող, 30-ամյա Արսեն Կ. - ն, որը նախօրեին ինքնասպանություն է գործել, լուրջ պարտքեր է ունեցել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին պատմել են ուժային կառույցների աղբյուրները, զինվորականն ընտանիքում լուրջ խնդիրներ է ունեցել պարտքերի պատճառով: Աղբյուրները նաեւ պատմել են, որ միջադեպի օրը զոհվածը ծառայության մեջ չի եղել, նա իր հանգստյան օրը մեկնել էր ամառանոց: Աղբյուրները չեն բացառել, որ մահացածն ինքնասպանություն է գործել անձնական խնդիրների եւ, առաջին հերթին, դրամական պարտքերի ֆոնին։ Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ մահացածը Հայաստանի քաղաքացի է։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ոստիկանությունում ԱրմԻնֆո-ին հաստատել են, որ հուլիսի 23-ին, 16.55-ին մոտ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ "Կորեայի ձոր" կոչվող թաղամասի ամառանոցային տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: Ըստ ոստիկանության ՝ դեպքի վայր մեկնած իրավապահները տանը հայտնաբերել են 1989 թ.ծնված տղամարդու, ով, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել՝ կախվելով պարանով: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:



