Արմինֆո.Հայ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցերը Վաշինգտոն վկայում են հայկական քաղաքականության արտաքին քաղաքական գծի՝ աստիճանաբար ձևավորվող բազմավեկտորության մասին, ինչն անձամբ ես դրական եմ գնահատում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։
Վերջին օրերին միաժամանակ այցով ԱՄՆ-ում են գտնվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Չնայած ԱՄՆ-ում միաժամանակ գտնվելուն ՝ նրանք բոլորն էլ մասնակցում են տարբեր միջոցառումների և համաժողովների ։
<Մեր գործընկերների ու դաշնակիցների հետ հարաբերություններում այդ բազմավեկտորության պակասն էլ եմնք ունեինք վերջին տարիներին: Եվ այսօր՝ նոր իշխանությունների օրոք, նման այցելություններն ու քննարկումները հանդիսանում են Հայաստանի նոր իշխանությունների ՝ քայլ առ քայլ զարգացող բազմավեկտոր քաղաքականության անհրաժեշտ ու անքակտելի մասը։ Չափազանց կարևոր է, որ մեր երկիրն այդ քաղաքականությունում Եվրոպայով կամ ԱՄՆ-ով չի սահմանափակվում: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան և, ամենակարևորը, Պեկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց տվեցին հայկական բազմավեկտորության ևս մեկ կարևոր ուղղություն>, - ընդգծել է նա ։
Այս առումով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, քաղաքագետի գնահատմամբ, բավականին պասիվ էին՝ առնվազն վերջին ամիսների ընթացքում։ Մասնավորապես՝ Երևանի և Վաշինգտոնի միջև գրեթե բացակայում էր օրակարգը, շատ քիչ էին այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցով ընթանում էր ինչ-որ համագործակցություն ։ Այս համատեքստում քաղաքագետը ՀՀ ԱԺ նախագահի և կառավարության անդամների վերջին այցեր ԱՄՆ դիտարկում է՝
Վաշինգտոնի հետ հարաբերությունների սեփական օրակարգ ձևավորելու Երևանի փորձերի համատեքստում ։
<Հայ-ամերիկյան օրակարգի շրջանակներում հարցերը այսօր քիչ չեն։ Գոյություն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ բոլորովին նոր՝ վերջերս ծագած հարցեր ։ Օրինակ ՝ Հայաստանի հարևան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես, օրինակ, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների պարբերական խստացումը կազդի Հայաստանի վրա, և, իհարկե, դա դարձնել ամերիկացիների հետ մեր օրակարգի հարցերից մեկը>, - ամփոփել է Գրիգորյանը