Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Վայոց ձորի Ելփին գյուղը: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդը կրակ է բացել հայկական գյուղի ուղղությամբ:
"Հակառակորդի կողմից ինտենսիվ կրակ չի եղել։ Սակայն հակառակորդի գործողությունների արդյունքում վնասվել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի տանիքը", - տեղեկացրել է Հովհաննիսյանը, հավելելով, որ հայկական կողմը տվել է համարժեք պատասխան։ Նա նաև արձանագրել է, որ հակառակորդի այս գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի:
Հիշեցնենք. նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով Նախիջևանի ուղղությամբ հրդեհ էր բռնկվել։