Արմինֆո. Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։ Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչև 2019թ-ի հուլիսի 26-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները և ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաև նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեք կփոխանցվի 20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկ տարբերակով։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Beeline- ի գրասենյակներում Apple-ի սմարթֆոնները դարձել է ավելի մատչելի: Օգտվելով մեր նոր առաջարկից, բաժանորդները կստանան նաև հաճելի բոնուս` քեշբեքի և մեծ ծավալով բջջային ինտերնետի տեսքով, որը կդարձնի նոր սմարթֆոնի ձեռքբերումը ավելի շահավետ և հաճելի», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած Phone 6S-ից մինչև նորագույն iPhone Xs Max։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։