


Արմինֆո.Հայաստան է ժամանել Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող, Եվրո-2020-ի դեսպան, պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը:
X Football Scout ֆուտբոլային գործակալության հաղորդագրության համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվողը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Նշենք, որ Նունու Գոմեշը Պորտուգալիայի չեմպիոն է ՝ 2004/05, 2009/10, Պորտուգալիայի գավաթակիր ՝ 1996/97, 2003/04, Պորտուգալիայի լիգայի գավաթակիր ՝ 2008/09, 2009/10, Պորտուգալիայի սուպերգավաթակիր ՝ 2005, Իտալիայի գավաթակիր ՝ 2001, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՝ 2004, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից (3-4-րդ տեղ) ՝ 2000, աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից (4-րդ տեղ):



