Արմինֆո.Հուլիսի 15-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնել է սահմանամերձ Խաչիկ գյուղի վարչակազմի ղեկավար Հովիկ Սմբատյանը, հրդեհը բռնկվել է կրակային պատրաստության ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Ադրբեջանական կողմում բռնկված հրդեհը տարածվել է մոտ 10 հեկտար և անցել Հայաստանի ուղղությամբ։ "Գյուղի բնակիչների և հրշեջների օգնությամբ հաջողվել է մարել կրակը ՝ թույլ չտալով, որ այն անցնի մեր վարելահողերը: Մենք կանխել ենք կրակի տարածումը, բայց, կարծես, այն կրկին տարածվում է", - ընդգծել է Սմբատյանը։
Խաչիկ գյուղի քահանա Հովհաննես Մաթևոսյանը, իր հերթին, Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում են հրդեհները հայ-ադրբեջտանական սահմանին։