
Արմինֆո.Արդշինբանկը շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, ևս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդին՝ ընդլայնելով շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը: Այսուհետ բանկը կընդունի իր հաճախորդներին նաև շաբաթ օրերին՝ «Շենգավիթ», «Մասիս», «Իջևան», «Լոռի», «Արթիկ», «Մարտունի», «Աբովյան», «Եղեգնաձոր» և «Կապան» մասնաճյուղերում:
Ստորև ներկայացված է Արդշինբանկի շաբաթ/կիրակի օրերին աշխատող մասնաճյուղերի ամբողջական ցանկը:
|
Մասնաճյուղ |
Աշխատանքային ժամեր |
|
ք. Երևան |
|
|
Կասկադ |
շաբաթ - կիրակի՝ 11:15-19:45 |
|
Զվարթնոց |
շաբաթ - կիրակի՝ շուրջօրյա |
|
Էրեբունի |
Շաբաթ՝ 10:00-14:00 |
|
Արաբկիր |
|
|
Շենգավիթ |
|
|
ՀՀ մարզեր |
|
|
Գյումրի |
Շաբաթ՝ 10:00-14:00 |
|
Վանաձոր |
|
|
Իջևան |
|
|
Աբովյան |
|
|
Մասիս |
|
|
Արմավիր |
|
|
Էջմիածին |
|
|
Արթիկ |
|
|
Մարտունի |
|
|
Լոռի |
|
|
Եղեգնաձոր |
|
|
Կապան |
|
Արդշինբանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները, վերանորոգում և վերազինում մասնաճյուղային ցանցը: Հունիս ամսին վերանորոգված գրասենյակներում սկսեցին իրենց աշխատանքը Երևան քաղաքի «Կենտրոն», «Աղասյան», «Կոմիտաս» մասնաճյուղերը և Եղվարդ քաղաքի «Նաիրի» մասնաճյուղը:
Նշենք, որ վերանորոգված բոլոր մասնաճյուղերում առկա է 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 45-ը ՀՀ մարզերում:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ