Արմինֆո. Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդ մասին ասվում է ԱԻՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
ՙՀանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով՚, - նշված է հաղորդագրությունում։
Նաև նշվում է, որ Երևան քաղաքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: