Արմինֆո.Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ երեկոյան վճռաբեկ բողոքներ է ներկայացրել ընդդեմ կալանքի մասին վերաքննիչի որոշման, այս մասին «Ազատությանըե տեղեկացրել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Առաջին ատյանի դատարանի կողմից գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ դեռ բողոքարկում չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Քոչարյանին և առաջին ատյանում գործի քննությունը սկսել այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։