Արմինֆո.«ԳեոՊրոՄայնինգե լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հաղորդում է ընկերության ղեկավարների և աշխատակիցների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որոնց կողմից իրականացվող անօրինական գործադուլը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը։
«ԳեոՊրոՄայնինգե ընկերության հաղորդագրության համաձայն՝ ընկերության ղեկավարները, լսելով աշխատակիցների բոլոր պահանջներն ու բողոքները, հանդես եկան պատասխան առաջարկությամբ՝ կազմել աշխատանքանին հանձնաժողով, որի խնդիրը կլինի քննարկել կոմբինատի կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ գտնել։ Հանձնաժողովի կազմում կլինեն կոմբինատի աշխատակիցներ, արհմիության ղեկավարներ, իրավաբաններ, ոլորտի փորձագետներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության և ազգային ժողովի իրավասու մարմինների ներկայացուցիչներ։
Կոմբինատի կոլեկտիվի բոլոր պահանջները հանձնաժողովը կդիտարկի դրանց իրավական հիմնավորվածության և ՀՀ օրենսդրության համապատասխանության շրջանակում։
«Ընկերության ղեկավարները պատրաստ են վարել բաց և կառուցողական երկխոսություն, որի վրա էլ պետք է հիմնվի ստեղված իրավիճակի հանգուցալուծումը, որը, սակայն, չպետք է բխի որևէ մեկ կողմի շահերից։ Բոլոր խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Կարծում եմ նաև, որ հետագայում պետք է բացառել այս օրերին հնչած էմոցիոնալ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Դրանք ոչ մի կերպ չեն օգնում ստեղծված իրավիճակը հարթելու գործինե,- հայտարարել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «ԳեոՊրոՄայնինգե հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբկազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։ Նշվում է, որ հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետևանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետևանքով կոմբինատը, տեղական համայնքային և ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։ Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ և անհիմն մեղադրանքներից և հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի և հավելավճարների վճարման իր պարտավորությունները։ «ԳեոՊրոՄայնինգե ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով։
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ը «ԳեոՊրոՄայնինգե ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ և Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատիե զարգացման համար ներդրել է 79 մլն․ ԱՄՆ դոլար։ Բանվորների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ( առանց ղեկավար կազմի ) միջին աշխատավարձը կազում է 340,000 ՀՀ դրամ։
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե ՓԲ ընկերության կողմից 2008-ից մինչև 2018 թվականը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը և այլ վճարները կազմել են 121․9 մլն․ ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն․ ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։
"ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն․ ԱՄՆ դոլար։