Արմինֆո.Հայաստանը կարող է օգնել բելառուսական ապրանքների համար նոր շուկաներ բացել։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով ՝ Բելառուսում հրաշալի կաթնամթերք կա ։ <Այս երկու օրը ես փորձում եմ կաթնամթերքը՝ կեֆիր, թթվասեր, կաթնաշոռ և այլն. շատ բարձր որակի, հրաշալի արտադրանք: Բելառուսում շատ բարձրորակ տավարի միս կա: Այնպես որ՝ ինձ թվում է, որ մենք կարող ենք համագործակցել: Հայաստանը կարող է օգնել Բելառուսին ոչ միայն ներմուծման հարցում, այսինքն ՝ գնելով ապրանքներ ներքին շուկայի համար, այլ նաև արտադրանքը կարող է Հայաստանով այլ շուկաներ գնալ: Այսինքն՝մենք կարող ենք օգնել բացել նոր շուկաներ բելառուսական ապրանքների համար, և հակառակը>, - նշել է Հայաստանի ղեկավարը ։
Ընդ որում, նա արձանագրել է, որ Հայաստանն էլ ունի ապրանքներ, որոնք կարող է ինքն արտահանել, օրինակ՝ կոնյակ, ծիրան։ < Ծիրանն այստեղ և Հայաստանում տարբեր է։ Իրական ծիրանն այլ որակներ ունի ։ Եվ խնդիրն այն է, որ վերջինիս տեղափոխումն ավելի արդյունավետ լինի, որպեսզի որակը չկորի>, - ասել է Սարգսյանը ։
Պատասխանելով ապրանքաշրջանառության ծավալների ավելացման մասին հարցին ՝ Սարգսյանը հավաստիացրել է, որ իր համար 50 միլիոնը սահման չէ, քանի որ տեսնում է ներուժ, որը մի քանի անգամ շատ ավելի բարձր է, քան այն, ինչ կա երկու երկրների միջեւ ։
ՀՀ նախագահի խոսքով ՝ ներուժ կա այնպիսի ուղղությամբ, ինչպիսին նոր տեխնոլոգիաներն են, որտեղ երկկողմ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել և շատ անգամ գերազանցել ներկայիս ցուցանիշները՝ հասնելով հարյուր միլիոնավոր ամերիկյան դոլարի. <Մյուս հատվածը սննդի անվտանգության ոլորտն է ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի որոշակի գյուղատնտեսական մթերքներ, որոնք ունեն բարձր որակ: Կարող եմ բերել հայկական կոնյակի օրինակը, որը գիտեն բոլորը ։ Ֆինանսական առումով ամենաարդյունավետը հենց կոնյակն է ։ Երկրորդ ՝ Հայաստանից ոչ հեռու շատ հետաքրքիր շուկաներ կան. դրանք փոքր չեն, դրանք մեծ են, որոնց մենք հասանելիության պոտենցիալ հնարավորություններ ունենք ։ Մեր արտադրանքի քանակն ու որակը սահմանափակ է: Հայաստանը, ըստ էության, չի կարող տավարի մսի արտահանող դառնալ>, - ասել է ՀՀ նախագահը ։
Մյուս նախաձեռնությունը, Սարգսյանի համոզմամբ, նախագահների մակարդակով օգնելն է իրենց արտադրողներին ՝ լինի դա պետական, թե մասնավոր ֆերմերները, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության աշխատողները՝ նրանց համար դեպի նոր շուկաներ ճանապարհ բացելու և արտադրանքն իրացնելու հարցում օգնելու նպատակով: <Կարծում եմ՝ այս ոլորտում էլ մենք մեծ ներուժ ունենք ։ Այնպես որ՝ 50 միլիոն ամերիկյան դոլարը բացարձակ սահման չէ>, - կարծում է ՀՀ ղեկավարը ։
Նախագահը նաեւ ընդգծել է, որ Հայաստանին հետաքրքիր է Բելառուսի փորձը կոոպերացիայի, համատեղ արտադրությունների ստեղծման ոլորտում: <Ես այլ ոլորտների մասին չեմ խոսի։ ՏՏ, արհեստական ինտելեկտի և սննդի ոլորտում, եթե մենք գտնում ենք ճիշտ շուկաներ, ճիշտ արտադրանք, ապա այո, ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ հայ գործարարները չեն կարող ներդրումներ կատարել Բելառուսում: Բելառուսը կայուն, կանխատեսելի երկիր է: Պետք չէ շատ ժամանակ կորցնել ձևակերպման համար ։ Եվ երկրի ղեկավարի մոտեցումն ինձ շատ է դուր գալիս, որովհետև Ալեքսանդր Գրիգորևիչը ուղղախոս մարդ է ։ Այդ պատճառով Բելառուսի հետ աշխատելն ավելի հեշտ կլինի>, - ամփոփել է ՀՀ նախագահը ։
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 50,3 մլն դոլար ՝ տարեկան 9,1 տոկոս աճով: Ընդ որում՜ արտահանումը կազմել է $11,7 մլն, աճը՝ 66,5%, ներմուծումը՝ $38,6 մլն, անկումը՝ 1.2%: