Երկուշաբթի, 8 Հուլիսի 2019 16:33
Անի Մշեցյան

ՀՅԴ-ն մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին

ՀՅԴ-ն մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին

Արմինֆո. ՀՅԴ-ն մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին:

 

<ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով և վերլուծելով Արցախում տիրող կացությունը և առաջիկա ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանգրելով, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից վաղաժամկետ սկսած նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացը և սահմանադրական իրավակարգավորումներին հակասող փաստացի քարոզարշավը հասարակության ծայրաստիճան բևեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաև իշխանության կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետևողականությունը.

 

Հաշվի առնելով, որ. Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերություններում առաջացած մտահոգիչ լարվածությունը,

Բանակցային գործընթացում առկա մարտահրավերներն ու վտանգները և այդ առումով Արցախի սուբյեկտայնության բարձրացման հրամայականը,

Արցախի հիմնախնդրի համահայկական նշանակությունը հայ ժողովրդի պահանջատիրության և նպատակների իրականացման գործում,

Հաստատում է, որ՝

 

Նոր սահմանադրական կարգով իրականացվող առաջին համապետական ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Արցախի Հանրապետության ներքին կյանքում և արտաքին հարաբերություններում,

Ընտրությունները պետք է մեկ անգամ ևս վերահաստատեն էլ ավելի հզորացված, ավելի ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու ժողովրդի կամքը,

Քաղաքական որևէ գործընթաց չպետք է խաթարի ժողովրդի միասնականությունը:

ՀՅԴ Արցախի կազմակերպության Շրջանային ժողովը համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձևավորումն է:

 

Այդպիսի օրակարգով առաջնորդվող իշխանության պետական ուղեգիծը պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելովե գաղափարի վրա, ապահովելով.

 

Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության վերականգնումը,

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի՝ իրավապայմանագրային հիմքի վրա ամրապնդումը,

Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պահպանության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

Զսպումների և հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,

Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետևողական իրականացումը:

Քննելով առաջիկա համապետական ընտրությունների հարցը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշեց.

 

Մասնակցել ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններին,

 

Հանձնարարել նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ,

 

Բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը հրավիրել Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով>,- նշվում է ՀՅԴ Արցախի կազմակերպության շրջանային ժողովի հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի