Արմինֆո. ՀՀ Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց տեղի է ունենում մետաղի ջարդոն արտահանողների բողոքի ակցիան՝
կապված <Պետական տուրքի մասին> օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։
Ի նշան բողոքի ՝ արտահանողները փակել են ՊԵԿ-ի մուտքը մետաղի ջարդոնով բեռնված երկու բեռնատարներով ։ Ակցիայի մասնակիցները վրդովված են ՝ հայտարարելով, որ օրենքը դեռ չի ընդունվել, իսկ ՊԵԿ-ն արդեն թույլ չի տալիս ջարդոն արտահանել ։
Քաղաքացիների մոտ դուրս եկած ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը խոստացել է, որ բոլոր ընկերությունները, որոնք ունեն սերտիֆիկատ, մեկ շաբաթվա ընթացքում հերթով կստանան ջարդոնի արտահանման թույլտվություն, և ցուցարարներին կոչ է արել բացել շենքի մուտքը:
<Պետական տուրքի մասին> օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համաձայն, որը գտնվում է խորհրդարանում, նախատեսվում է ջարդոնի արտահանման համար պետական տուրք սահմանել՝ մեկ տոննայի համար 80 հազար դրամի (160 դոլար) չափով: Արտահանող ընկերությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ