Արմինֆո. Ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու պատճառով իրավիճակը Կովկասում մնում է լարված ։ Այս մասին Մոսկվա - Երևան - Նուր-Սուլթան - Մինսկ-Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը ՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր ինտեգրման շուրջ ։
<Չեմ հիշում նախարարների մակարդակով որևէ նիստ, որտեղ ղարաբաղյան հարցը չքննարկվի ։ Կարող եմ ասել, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընդունվել են մի քանի հայտարարություններ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ՝ արտգործնախարարների մակարդակով ։ Գրեթե ամեն տարի իրադարձությունների զարգացմանը զուգահեռ ընդունվում են համապատասխան հայտարարություններ>, - ասել է Սեմերիկովը ։ Խոսելով Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին ՝ Սեմերիկովը հայտարարել է, որ այդ որոշումը պետությունների ղեկավարների կողմից ընդունվելու է անհատական կարգով:
<ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծն ուղարկվել է պետությունների ղեկավարներին ՝ անհատական կարգով քննարկելու եւ ստորագրելու համար>, - պարզաբանել է նա:
Անդրադառնալով աշխարհում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ՝ Սեմերիկովը կարծում է, որ այդ բոլոր մարտահրավերներն էական ազդեցություն են ունենում կառույցում ընդունվող որոշումների վրա: