Արմինֆո. Ղազախստանում կարող են արգելել արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենաների տեղաշարժը, հաղորդում Է Tengrinews.kz-ն:
Այս մասին հայտնել է ՆԳՆ ղեկավար Երլան Տուրգումբաեւը ։ Նրա կարծիքով, հայկական, ղրղզական եւ ռուսական համարանիշերով ավտոմեքենաների վարորդներն ավելի հաճախ են խախտում ճանապարհային երթևեկության կանոները:
Սակայն, նրանց պատժել չի կարելի, քանի որ մեքենաները գրանցված չեն ։
Նշենք, որ երրորդ երկրներից Հայաստան, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների համար նոր մաքսատուրքեր կսահմանվեն ընթացիկ տարվա նոյեմբերից: Այս առնչությամբ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված հին էժան ավտոմեքենաների հետևից այսօր գալիս են բազմաթիվ ավտոսիրողներ և դիլերներ Մաքսային միության երկրներից ։ Հատկապես մեծ պահանջարկ ունեն այդ մեքենաները Ղազախստանի քաղաքացիների մոտ։