Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է այդ լուծման որոնմանը նպաստող մթնոլորտի ձևավորում։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ։
Նա նշել է, որ Հայաստանը մտադիր չէ միակողմանի զիջումների գնալ ։ <Մենք երբեք չենք գնա միակողմանի զիջումների, որոնք վտանգում են Արցախի անվտանգությունը>,-ընդգծել է մամուլի քարտուղարը ։ Նա նաեւ նշել է, որ հայկական կողմը չի հավատում առաջընթացի հասնելու հնարավորությանը, մինչդեռ պարբերաբար խախտվում է հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Այս համատեքստում Նաղդալյանը հիշատակել է Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները ։ <Ինչպես հասկանում եք, հակամարտության կողմերի միջեւ օպերատիվ կապի մասին Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունը միջադեպերի կանխարգելման տարրեր է պարունակում, եւ դա շատ կարեւոր է>, - նշել է Նաղդալյանը՝ այս համատեքստում հիշելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նաղդալյանը նաեւ հայտարարել է, որ ինքը այս պահին տեղեկություններ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ այցի ժամկետների մասին ։