Արմինֆո.Հույս ունենք, որ Ֆրանսիան հավատարիմ կլինի Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում իր էմբարգոյին, հուլիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ։
Նա նշել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: <Ավելին, ուզում եմ նշել, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները ևս մեր ուշադրության կենտրոնում են ։ Ցանկանում եմ նշել, որ փետրվարի 5-ին նախագահ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ֆրանսիան գրեթե միակ երկիրն է, որը պահպանում է էմբարգոն, եւ նա երբեք չի վաճառի այնպիսի զենք Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ>, - ընդգծել Է մամուլի քարտուղարը:
Նաղդալյանը նաև նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն հույս ունի, որ
Ֆրանսիայի ղեկավարությունը կպահի խոստումը և զերծ կմնա սպառազինության վաճառքից, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ, կամ կարող է խախտել հավասարակշռությունը և կայունությունը տարածաշրջանում ։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Paris Air Show-2019-ի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի Ֆրանսիական արտադրող Nexter-ը քննարկել են անվավոր զրահատեխնիկայի համատեղ արտադրության հարցերը: