Արմինֆո. ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հուլիսի 15-18-ը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան)՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 68-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, Հարությունյանին Նուր Սուլթան գործուղելու մասին որոշում ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին:
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) միջկառավարական կազմակերպություն է, որը գործնական կապեր է հաստատում Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Վրաստանի գիտնականների եւ ԵՄ - ի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի հետազոտական կազմակերպությունների նրանց գործընկերների միջեւ:
ՄԳՏԿ-ն նպաստում է միջազգային գիտական նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ օգնում է գլոբալ գիտական եւ գործարար հանրությանը գտնել եւ գործի դնել Վրաստանի եւ ԱՊՀ երկրների ինստիտուտները, որոնք տիրաետում են ունիկալ գիտական նոու-հաուների՝, համատեղ մշակումների եւ բիզնեսի վարման համար: