
Արմինֆո. Հայաստանում ամենամեկնաբանված մարդկանցից մեկը մնում է ոստիկանապետ` Վալերի Օսիպյանը։ Եւ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք այն մեծամասշտաբ փոփոխությունները թե ոստիկանության կեցվածքի եւ վերաբերմունքի մեջ, թե ընդհանուր երկրի կյանքում։
Առաջին անգամ, ես` Վալերի Օսիպյանին տեսել եմ Նոյեմբերի 10֊ին` Մոսկվայում, որտեղ նա գտնվում էր ՌԴ ոստիկանապետի հրավերով։ Այդ ժամանակ պարոն Օսիպյանը պատասխանում էր հայկական համայնքի հարցերին։ Չնայած, որ այդ հանդիպումը վարում էի ես՝ Կարեն Քոչարյանի հետ, պետք է խոստովանեմ, որ այդ ժամանակ ես չհասցրեցի հարցեր ուղղել նրան։
Եւ չնայած դրան երբ վերջապես ինձ բախտ վիճակվեց նրանից հարցազրույց վերցնել, հաշվի առնելով այն, որ նա ամբողջովին այլ տեսակի մարդ է, որոշեցի իմ հետեւորդներին հետաքրքրող հարցերն առանց ուղիղ եթեր մտնելու ուղղել պարոն Օսիպյանին:
Թե ինչ է հասցրել անել ոստիկանությունն այս 14ամիսների ընթացքում եւ դեռ ինչեր պետք է անի, այս բոլոր հարցերին պարոն Օսիպյանի պատասխանները փորձել եմ ամփոփել 27 կետերի մեջ.
1. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը երկրում ապահովում է ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություններ, առանց որեւէ խախտումների։ Ոստիկանությանն այսպիսի առաջադրանք տվել էր վարչապետը, որն էլ անթերի իրականացվել է։ Անկասկած սա Վալերի Օսիպյանի մեծ աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել իրագործել։
2. Երկրում ամատախիլ է արվում կոռուպցիան։ <<Ձուկ>> - ը չի նեխում գլխից։ 14 ամիսների ընթացքում որեւէ մեկը չի համարձակվել անգամ 1 դրամ դնել Օսիպյանի սեղանին։ Չկա կոռուպցիա ոստիկանմերի շրջանում։ Վալերի Օսիպյանի խոսքով, եթե անգամ այդպիսի առանձին դեպքեր լինեն, ապա դա չի կարող շարունակական լինել եւ առաջին կամ երկրորդ անգամից հետո երրորդ անգամ դրանց ձեռքը կբռնեն։ Չասեմ թե ինչ բառերով մեկնաբանեց այդ մարդկանց անձամբ Օսիպյանը։
3. Օսիպյանի ձեռքբերումներից կարելի է անվանել ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը` դրական իմաստով։ Ատելության փոխարեն, հիմա ոստիկանությանն հիմնականում վերաբերվում են մեծ հարգանքով եւ հասկացողությամբ, որ այս մարդիկ ծառայում են պետությանը եւ ոչ թե Վովա Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի գրպանին։
4. 2018 թվականի դեպքերի ժամանակ նաեւ Վալերի Օսիպյանի ջանքերի շնորհիվ էր, որ հնարավոր եղավ խուսափել արնահոսությունից։ Հեղափոխությունը մնաց թավշյա նաեւ ի շնորհիվ Օսիպյանի, ով ՀՀ ոստիկանության համակարգում դեռ վաղ ժամանակներից համարվում է լավագույն հոգեբանը։ Օրեր շարունակ նա կանգնել է միտինգ անող ժողովրդի մեջ եւ ամեն ինչ արել , որ այդ բողոքը չվերածվի հաշվեհարդարների եւ այն մնա թավշյա շրջանակի մեջ եւ ինչպես տեսնում ենք դա նրա մոտ ստացվեց եւ ամբողջ աշխարհը սկսեց խոսել ՀՀ թավշյա հեղափոխության մասին։
5. Վերջին 20 տարիների մեջ առաջին անգամ ոստիկանության զորքերը ուղարկվեցին սահման` պաշտպանելու Հայ֊Ադրբեջանական սահմանը։ Սլզբնական շրջանում կային դժվարություններ, բայց Օսիպյանը գրեթե բոլորի հետ առանձնազրույցներ անցկացրեց՝ բացատրելով թե որքան կարեւոր է պաշտպանել սահմանները։ Այժմ Ոստիկանության զորքերը 21 կմ հայ֊ադրբեջանական սահմանի երկայնքով պաշտպանում են հայրենիքի սահմանները փոխարինելով ժամկետային երիտասարդ զինվորներին։ Ի շնորհիվ ոստիկանության երիտասարդ հայ զինվորները իրենց կյանքը վտանգի չեն ենթարկում, սահմանի այդ չափից դուրս վտանգավոր կետերը պաշտպանելով։ Եթե դեռ ամռանը այդ շարքային ոստիկանները ստանում էին ամսեկան 110 000 դրամ, ապա հիմա նրանց աշխատավարձը հասնում է 210 000 դրամի եւ նրանք 15 օր ծառայում են սահմանում, իսկ մնացած օրերը մնում են տանը՝ հանգստանալու։
6. Օսիպյանի պաշտոնավարումից հետո արմատականորեն փոխվել է ոստիկանության գործելաոճը։ Նախկինում շատ անգամներ էին ձերբակալությունները զուգորդվում էին ծեծ ու ջարդով եւ բռնություններով։ Այժմ դա անթույլատրելի է, սակայն Օսիպյանի խոսքերով տարվա մեջ մեկ երկու անգամ հնարավոր է։ <<Սակայն դրա վերջն էլ պիտի դնենք>>,- ասում է Օսիպյանը։ Պետք է հասկանալ, որ ցանկացած բնագավառում էլ լինում են մարդիկ, ովքեր աշխատանքների իրացման ժամանակ անցնում են օրենքի սահմանները ։ Այժմ ինչպես երբեւէ ոստիկանությունը մեղմ է ձերբակալման գործողությունների մեջ եւ երբեմն հանցագործները դա թուլության հետ են շփոթում։
7. Ոստիկանների աշխատավարձը բարձրացել է 20% ֊ ով։ Առաջ ծանր հանցագործությունների բացահայտման ժամանակ ոստիկանները պարգեւատրվում էին ոչ ավել քան 30 ֊ 50 հազար դրամով, իսկ հիմա ամեն ինչ այլ է, ստեղծվել են մոտվիվացիա առաջացնող մեխանիզմներ եւ պարգեւավճարները կարող են հասնել նախկինից մինչեւ 10 անգամ ավելի շատ։ Հենց մեր ներկայությամբ Օսիպյանը ցույց տվեց դաժանաբար սպանված մի կնոջ լուսանկար, որը բացահայտել էին ոստիկանները եւ Օսիպյանի հրամանով բացահայտող ոստիկանները պարգեւատրվել էին 500 000 դրամ ով։ Նա շատ բարձր է գնահատում պրոֆեսիոնալ կադրերին
8. Շարունակելով այս թեմա, Վալերի Օսիպյանը նշեց, որ նախկինում բացահայտումների համար ոչ միայն գրոշներ էին տալիս, այլ լինում էր, որ <<վերեւից զանգի>> շնորհիվ գերազանց աշխատանք իրականացրած ոստիկանները ստիպված բաց էին թողնում հանցագործին
9. Վերջին 14 ամսվա ընթացքում չի գրանցվել գեթ մեկ, երբ ոստիկանության կողմից անմեղ մարդւ վրա գործ է ջարդվում։
10. Մեկ օրում Հայաստանում կատարվում է շուրջ 75 հանցագործության դեպք, որոնցից 76 -ից 78% -ը բացահայտվում է առաջիկա ժամերի կամ օրերի ընթացաում։ Նախկինում օրվա ընթացքում կատարված 90 հանցագործության դեպքից բացահայտումների տոկոսը կազմում էր 68 ։ Գլխավոր Ոստիկանապետի խոսքով սա խոսում է բարձր էֆֆեկտիվ աշխատանքի մասին
11. Բայց կան նաեւ ափսոսելու պատճառներ։ Օսիպյանը համաձայն չէ, որ ձերբակալվածներից շատերին դատարանները կբաց են թողնում։ Օսիպյանի խոսքով դա Հայաստանի համար կատաստրոֆա է։ Օսիպյանը գտնում է, որ պետք է շտապ նոր օրենքներ կամ օրենքների փաթեթ ընդունել ոստիկանության վերաբերյալ, որը կուժեղացնի պատասխանատվությունը եւ թույլ կտա ադեկվատ պատասխան տալ օրինախախտներին։ Հին ռեժիմի օրենքներով աշխատելը շատ դժվար է եւ ոստիկանությունը հաճախ անում է անհնարինը։
12. 14 ամիսների ընթացքում Օսիպյանն անձամբ իր ձեռքն է վերցրել բյուջեի ծախսերը եւ տնտեսել է ավելի քան 1 միլլիարդ դրամ գումար։ Կարելի է ասել, որ այս գումարները նախկինում գողացվում էին։ Գողության մեծ մասը վառելիքի անվան տակ էր արվում։ Բոլոր արտոնյալները իրենց անձնական օգտագործման համար, սիրուհիների կամ ընկերների համար բենզին էին լցնում։
Իրականացնելով հսկողություն՝ բոլոր ուղղություններով հնարավոր է դարձել կանգնեցնել գողությունը։
13. Մեծ դժգոհություններ կան երթեւեկությոնից եւ խցանումնեիից, սակայն Օսիպյանն ասում է, որ դա հաստատ ոստիկանության մեղքով չէ։ Ոստիկանությունը հնարավորինս կարող է կարգավորել ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, սակայն այդ խնդիրը քաղաքային իշխանությունները եւ տրանսպորտի նախարարությունը պետք է լուծեն։ Քաղաքի ճանապարհատրանսպորտային ցանցը, նախատեսված չի եղել այս քանակի մեքենաների երթեւեկության համար։ Միայն 2019 ը թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան բերված մեքենաների քանակը 2.5 անգան ավելի է քան 2018 թվականի նույն ժամանակահատվածինը։ Պետք է կառուցել նոր ճանապարհատրանսպորտային հանգույցներ, կանգնեցնել կենտրում վճարովի նոր շինարարությունների թույլտվությունը եւ այլն:
14. Մոտ ժամանակներում Երեւանում ավտաճանապարհային ոստիկանների թիվը 3 անգամ կավելանա։
15. Հայաստանի ոստիկանությունը շուտով նոր համազգեստներ, զենքեր եւ ավտոմեքենաներ կունենան ։
16. 14 ամիսների ընթացքում ամբողջ Հայաստանում տեղի են ունենում կադրային փոփոխությունններ։ Օսիպյանն ասում է, որ ոստիկանությունն էլ աննմասն չի մնա դրանցից, բայց առայժմ չբացելով փակագծերը
17. Ինձ համար ամենամեծ շոկը Օսիպյանի հետ զրույցի ժամանակ նա էր, երբ Օսիպյանն ասաց, որ չկան մարդիկ ովքեր սխալներ թույլ չեն տալիս։ Ոստիկանների շրջանում նույնպես եւ ինքն էլ կարող է սխալվել, նշանակելով այս կամ այն մարդուն ուրեւէ պաշտոնի։ Եղել է դեպք, երբ ինքը 2 օրվա մեջ նշանակել եւ փոխել է մարդուն, հասկանալով, որ սխալ նշանակում է կատարել։ Հիշեցնեմ, որ 40 տարվա ընթացքում երբեւէ ոստիկանության այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաից մենք նման անկեղծ խոստովանություն երբեք չենք լսել։ Ինչպես ես հասկացա Օսիպյանի համար դժվար է ընտրություն կատարել պրոֆեսիոնալ կադրերի քչության պատճատով, բայց դա ժամանակի հարց է։
18. 14 ամիսների ընթացքում Օսիպյանը գրեթե չի տեսել ընտանիքի անդամներին՝ մորը, կնոջը եւ երկու երեխաներին։
19. Նախկինում լսել կամ տեսել ենք թե ինչպես էին ոստիկանները ձեռք բարձրացնում` հղի կանանց կամ ծերերի վրա, հիմա դա պատկերացնել, որ ծառայողներից որեւէ մեկը ձեռք կբարձրացնի հղի կնոջ վրա անհնար է։
20. Շատ է խոսվում հանցագործ աշխարհի եւ օրենքով գողերի մասին։ Հիմա նրանք ապրում են իրենց աշխարհում եւ չեն կարող մտածել պետության գործերի մեջ խառնվելու մասին, ինչպես դա անում էին նախկինում։ Առաջին անգամ ՀՀ սստիկանապետը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ չէ եւ չի թույլատրում տարբեր հավաքներ իրականացնել ՀՀ ում։
21. Սկզբնական շրջանում, երբ վարչապետը նշանակեց Օսիպյանին ոստիկանապետ շատ դժվար էր, սակայն հիմա Օսիպյանը չի ճանաչում ո՜չ իրեն ո՜չ էլ փոփոխված ոստիկանությանը։ Շատ խնդիրներ լուծվել են եւ լուծվում են։
22. Մենք խոսեցինք խստացման մասին։ Ոստինանապետը նշեց, որ ոստիկանությունը աստիճանաբար կդառնա ավելի խիստ եւ անխնա կպայքարի հանցագործություննրի եւ օրինախախտների դեմ։
23. Մենք ոստիկանապետից լսեցինք թե ինչպես է նախկինում հիասթափված եղել ոստիկանոյթյունից եւ շատ անգամներ խնդրել է իրեն ազատել աշխատանքից, սակայն նախկին ղեկավարները 40-ից 50 րոպե համոզել են որ չհեռանա։ Ինչ որ մեկը պիտի աշխատեր, իսկ նախկինները նրան գնահատում էին, որպես պրոֆեսիոնալի
24. Ամենից շատ ինձ հետաքրքրում էր համակարգի <<գայլեր>> - ի մասին, ովքեր ունեն մեծ հարստություններ նախկին իշխանություններին մատուցած ծառայությունների համար։ Հասարակությունը անհանգստանում է, որ նրանք նորից կսկեն կաշառք վերցնել։ Ի՞նչ է մտածում Վալերի Օսիպյանն այս մասին։ Արդյո՞ք, հենց իր համար այդ սոված գայլերը վտանգ չեն ներկայացնում։ Օսիպյանը պատասխանեց, որ այսպես կոչված գայլերի մեծ մասն ունեն նապաստակի սիրտ եւ նրանք իրեն չեն կարող անհանգստացնել։
25. Ոստիկանության աշխատանքում մեծ դեր է խաղում հոգեբանությունը։ Ոստիկանապետն ասաց, որ շատ լավ է ճանաչում մարդկանց եւ դեռ կիլոմետրեր հեռավորությունից կարող է գուշակել ցանկացած խմբի գործողությունները։ Հենց այդ իսկ պատճառով էլ նախկին ղեկավարը չի թողել իրեն հեռանալ։
26. Վալերի Օսիպյանը մինչեւ վերջ նվիրված կմնա Նիկոլ Փաշինյանին եւ իր ողջ ուժը կներդնի, որպեսզի Հայաստանը դառնա արդար եւ բարգավաճ երկիր։ Նա չի ցանկանում հին Հայաստանի վերադարձը, որտեղ մարդկանց տանջում էին։ Նա բոլոր հարցերում աջակցում է Վարչապետին եւ նրան որպես ազնվագույն հոգու տեր մարդ է համարում
27. Անկասկած ես Օսպիյանի հետ չխոսեցի թշնամիների մասին, մտածելով, որ չարժէ շոշափել այս թեման։ Բայց Օսիպյանի թշնամիները շատ շատ են։ Ես արդեն գրել եմ, որ կեղծ լրատվամիջոցների թիրախներից մեկն էլ Օսիպյանն է եւ դա պատահական չէ։ Շատերը հիմա չեն կարողանում կաշառք վերցնել կամ գցել մարդկանց։ Շատ ոստիկաններ իրենց ամենավատ երազում չեն ցանկանում տեսնել Օսիպյանին որպես ղեկավար։ Օսիպյանի դեմ համակարգված պատերազմ են իրականացնում հին իշխանության ներկայացուցիչները։ Չեզոքացնելով Օսիպյանին նրանք ոչ միայն փորրձում են իրենց փրկել, այլ չեզոքացնել Փաշինյանի հենասյուններից մեկին։
Վտանգված են շատերը եւ նրանց ապօրինի եկամտի աղբյուրները։ Ոստիկանների մի ամբողջ բանակ` նոր իշխանությունների թշնամի, Օսիպյանի մասին տարածում են կեղծ տեղեկություններ, Դավիթ Տոնոյանին, Վալերի Օսիպյանին, Արթուր Վանեցյանին, Սասուն Միքաելյանին մրոտելու եղանակով փորձում են փոփոխությունների հասնել։ Ինչպես ասած Օսիպյանը ինքը վախենալու բան չունի։ Վարչապետի հետ կգնա մինչեւ վերջ` տալով ապագայի Հայաստանի համար իր ողջ ուժը։
Ռոման Բաղդասարյան, ԱրմԻնֆոյի հատուկ թղթակից