Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից ու ձեռք բերել «VTB Կրեմլի գավաթ» 30-րդ թենիսի միջազգային մրցաշարի տոմսեր՝ 30% զեղչով:
«Նախորոք գնումներ» ակցիան, որը հնարավորություն է տալիս տոմսեր գնել 30% զեղչով, կտևի մինչև 30/06/2019, սակայն 01/07/2019 - 20/10/2019 գնելու դեպքում՝ զեղչը կկազմի 15%:
Տոմսերի վաճառքի ամբողջական ցանկին, ինչպես նաև ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցաշարի պաշտոնական կայքում: