Արմինֆո. Հայաստանը և Ռուսաստանը համատեղ կարող են կարգավորել ծագող խնդիրներն ու տարաձայնությունները ։ Այս մասին հունիսի 24-ին Երեւանում կայացած <Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմական համագործակցությունը՝ ռազմական անվտանգության տեսանկյունից> կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի օգնական Սերգեյ Սավչուկը ։
Նրա խոսքով ՝ հայ-ռուսական համագործակցությունն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ <Հայ-ռուսական ռազմական փոխգործակցությունը դրված է ինչպես մեր գործընկերության, այնպես էլ համատեղ գոյատեւման հիմքում, քանի որ աշխարհում իրավիճակն ավելի կայուն չի դառնում>, - նշել է Սավչուկը:
<Էրեբունի> ռուսական ավիաբազայի ներկայացուցիչ Վլադիսլավ Կոստաչենկոն հավաստիացրել է, որ ռուսական ավիաբազայի աշխատանքն ընթանում է համաձայն տարեկան պլանի ՝ համաձայնեցված ժամանակացույցի շրջանակներում: <Մեր աշխատանքն իրականացվում է հայկական կողմի հետ անմիջական փոխգործակցությամբ ։ Մենք պատրաստ ենք ինչպես հումանիտար բնույթի խնդիրների իրականացմանը, այնպես էլ սպառնալիքներին դիմագրավմանը> , - ասել է ավիաբազայի ներկայացուցիչը ։