Arminfo.info


 Շաբաթ, 22 Հունիսի 2019 12:43
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Հայրենիքում չապրող յուրաքանչյուր հայի մտքում պետք է արձանագրվի, որ իր վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է

Վարչապետ. Հայրենիքում չապրող յուրաքանչյուր հայի մտքում պետք է արձանագրվի, որ իր վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում: Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:



 

Մասնավորապես, անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն մի քանի կարևոր քայլեր կառավարությունն իրականացրել է: «Գիտեք, որ Հայաստանում մենաշնորհներ, տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ կային, որոնք վերացված են: Հիմա ոչ ոք որևէ սահմանափակում չունի: Կրճատել ենք ստվերային տնտեսությունը, և անցած վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 51 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, ստվերային առևտուրն է կրճատվել: Մեր ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ տնտեսության զարգացման նպատակով պետք է մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախկինում դրանք եղել են սահմանափակ: «Մեր հիմնական դերակատարումը տեսնում ենք նրա մեջ, որ մարդկանց հավատ ներշնչենք իրենց ուժերի նկատմամբ, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը, հաջողությունը, կարիերան ապահովել: Դրա համար պետք է ապահովենք արդար ու հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է գործադիրի ղեկավարը:



 

Ինչպես ասվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ: «Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի և տեխնոլոգիական ոլորտը կզարգանա: Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ և հիմա մեր երկրում կա նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը:



 

Հաջորդ ուղղությունը՝ տուրիզմն է, որը հույս ունենք մեծ տեմպերով կզարգանա: Վերջին տարիներին տուրիզմը լավ է զարգանում, որովհետև բավականին շատ նոր մտածողությամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել և հաջողություններ ունեն:



 

Երրորդ ուղղությունը՝ գյուղատնտեսությունն է. մտադիր ենք ամեն ինչ անել, որ այն համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Եթե փիլիսոփայորեն պատասխանեմ հարցին, ապա կասեմ հետևյալը. մեր նպատակն է՝ ստեղծել հնարավորություններ, բայց դրանց շրջանակում կարևոր է նաև, որպեսզի կրթությունը լինի հասանելի: Ցավոք, Հայաստանում երկար ժամանակ կրթությանը մի փոքր այլ կերպ են վերաբերվել: Կրթության նշանակությունը թերագնահատվել է, և մենք հիմա ցանկանում ենք մեր երիտասարդների շրջանում կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխել, որպեսզի մարդը հասկանա, որ կրթությունն իր տաղանդը զարգացնելու հնարավորությունն է, կյանքում հաջողություններ ունենալու հնարավորությունն է, հետագա կյանքում չամաչելու հնարավորությունն է, ուրիշների համար հնարավորություններ ստեղծելու հնարավորությունն է: Դրա համար էլ մտածում ենք, որ այս առումով Հայաստանը պետք է դրախտ լինի տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի տաղանդավոր մարդը վստահ լինի, որ այս երկրում իր համար բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ինքն իրացվի»,- ասել է վարչապետը:



 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը մարդկանց պետք է կրթության, իրավունքների պաշտպանվածության, տնտեսական հնարավորությունների առումով այնքան ուժեղացնի, որ մարդն իր անհրաժեշտ հացը, ջուրը, հագուստն ապահովի ոչ միայն իր, այլև ուրիշների համար: «Այսպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որ մարդիկ տնտեսությունը զարգացնեն: Պետք է ապահովվի ֆինանսների հասանելիություն, կոռուպցիա չլինի, որպեսզի մարդկանց համար արհեստական խոչընդոտներ չլինեն: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և այդ տաղանդը զարգացնելն է մեր տնտեսությունը զարգացնելու ճանապարհը»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մարդը պետք է հասկանա՝ առանց աշխատանքի հնարավոր չէ ոչնչի հասնել: «Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները քաջալերվեն, աշխատանքի և դրա արդյունքները վայելելու հնարավորություն ունենան: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքը չընկալվի որպես չարչարանք, տառապանք, մենք ուզում ենք, որ մարդը հաճույք ստանա իր աշխատանքից»,- նշել է կառավարության ղեկավարը:



 

Այնուհետև վարչապետը ներկաների խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, դրա պատմությանը և հիմնախնդրի կարգավորման գործընթացին: «Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային միության կազմից և հիմա անկախ պետություն է, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է դուրս եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, և մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունն այս փաստը ճանաչի: Հիմա բանակցություններն ընթանում են այդ ուղղությամբ, մենք համենայն դեպս, բանակցությունները տանում ենք այդ ուղղությամբ: Ադրբեջանը, որը վերջին 10 տարիներին մի քանի միլիարդ դոլար է ծախսել իր զինված ուժերի սպառազինության համար, անընդհատ փորձում է ուժի սպառնալիքով հայկական կողմին ինչ-որ լուծումներ պարտադրել, բայց մենք դրանք չենք ընդունում, որովհետև, ըստ էության, միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ֆորմատն է, երեք սկզբունք է դրել բանակցությունների հիմքում, որոնցից մեկն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է: Եվ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել, և այդպիսի խոսակցությունը, ոճը պարզապես չենք ընդունի: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասնական են ցանկացած ոտնձգության դիմակայելու, հակահարված տալու գործում, բայց մյուս կողմից, բնականաբար, մենք արձանագրել ենք, որ պատկերացնում ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:  «Վեջին շրջանում սահմանին մի փոքր լարվածություն կա, և հույս ունենք, որ այն հնարավոր կլինի նվազեցնել և հասնել հարցի խաղաղ, բանակցային կարգավորման»,- ասել է վարչապետը:



 

Պատասխանելով հարցին, թե ի՞նչպես կարող են սփյուռքահայերն օգնել հայրենիքին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ունեն լավ կրթություն, բիզնես հմտություններ՝ գան Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալեն, բիզնես հիմնեն, մանավանդ, որ ՏՏ ոլորտը լավ զարգանում է, սահմաններն ըստ էության վերացնում է: Երկրորդը, իրենց ընկերներին պատմեն Հայաստանի, մեր երկրի հնարավորությունների մասին, հնարավորինս նրանց քաջալերեն, որ այցելեն Հայաստան ու Արցախ, որովհետև համոզված եմ՝ ով գալիս է Հայաստան՝ սիրահարվում է մեր երկրին»: Վարչապետը հավելել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ճանապարհներն ավելի լավը լինեն, Հայաստանն աղբից մաքրվի, ամեն ինչն ավելի լավ լինի:



 

Գործադիրի ղեկավարը մեծապես կարևորել է հայկական ինքնության պահպանումը սփյուռքում և շնորհակալություն հայտնել Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի գործունեության համար: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի մտքում պետք է արձանագրվի, որ այնուամենայնիվ Հայաստանում չապրող յուրաքանչյուր հայի վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է, եթե ինքը չի կարող վերադառնալ, ապա այնպես անել, որ իր երեխաները վերադառնան, եթե երեխաները չեն կարող՝ թոռները, եթե թոռները չեն կարող՝ ծոռները: Այսօր այնպիսի գործընթաց է գնում, որ աշխատանքի մեջ սփյուռքի շատ երիտասարդներ հեռանում են հայկական ինքնությունից ,և մենք մտածում ենք, որ հայկական իրականությունը պետք է երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնել, որպեսզի հայկական միջավայրն ավելի հետաքրքրիր լինի: Պետք է ապրել Հայաստանում, անկախ նրանից՝ այստեղ եք ֆիզիկապես, թե՝ ոչ: Պարտադիր չէ, որ հենց այսօրվանից այստեղ լինեք մշտապես, որպեսզի ապրեք Հայաստանում, դուք կարող եք Միացյալ Նահանգներում էլ ֆիզիկապես գտնվելով՝ ապրել Հայաստանում: Այս իմաստով, Հայաստանում ապրելն ամենամեծ աջակցությունն է:



 

Հեղափոխության օրերին էլ թվում էր՝ Հայաստանն ո՞ւր, Լոս Անջելեսում գտնվող հայ համայնքն ո՞ւր: Բայց աջակցությունը, թեկուզ սոցիալական ցանցերով, այնտեղ հավաքներ իրականացնելով, շատ մեծ էր: Առանց այդ աջակցության՝ հեղափոխությունը տեղի չէր ունենա: Ամենամեծ աջակցությունը հենց դա է՝ բոլոր իմաստներով ապրել Հայաստանում: Եթե ինչ-որ բան հնարավոր է անել Հայաստանում՝ անել, եթե տարվա մեջ կարելի է մեկ օր ֆիզիկապես ավելի մնալ Հայաստանում, ապա մնալ, եթե մեկ անգամ ավելի է հնարավոր այցելել, մեկ անգամ ավելի այցելել, եթե մի օտարերկրացի ընկերոջ ավելի է հնարավոր բերել Հայաստան՝ բերել: Պետք է այնպես անել, որ Հայաստանը դառնա աշխարհի խաչմերուկ և կենտրոն, անհրաժեշտ է անընդհատ խոսել Հայաստանի մասին՝ առավել ճանաչելի դաձնելով Հայաստանն աշխարհում: Սա է ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:



 

Աշակերտները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հանդիպման ավարտին լուսանկարվել վարչապետ Փաշինյանի ու տիկին Աննա Հակոբյանի հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց