Արմինֆո. Ադրբեջանի անդամակցումը այն կառույցներին, որոնց արդեն մասնակցում է Հայաստանը, վերջնականապես կոչնչացնի ԱՊՀ-ն և նույն ՀԱՊԿ-ը կվերածի ԱՊՀ-ի, ինչը Մոսկվան չի ցանկանում և երբեք չի գնա դրան։ Հունիսի 21-ին ելույթ ունենալով "Կովկաս-2018" միջազգային խորհրդաժողովում, այդպիսի կրծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
"Այս լույսի ներքո ես խիստ չափազանցված եմ համարում անցյալ տարի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության մասին ակտիվացած լուրերը։ Ինձ թվում է, որ նման հարց իրական օրակարգում, պարզապես, չկա։ Սակայն այս թեման Բաքվի կողմից օգտագործվում է որպես Երեւանի վրա տեղեկատվական ճնշման տարր՝ Հայաստանի նոր իշխանություններին որպես արեւմտամետ եւ Ռուսաստանին ոչ լոյալ ցույց տալու նպատակով", - ընդգծել է նա: Նույն համատեքստում վերլուծաբանը նշել է ադրբեջանաբելառուսական համագործակցության ակտիվացումը։ Նրա գնահատմամբ՝ բելառուսական "Պոլոնեզների" մասնակցությունը Բաքվի զորահանդեսին խորհրդանշական քայլ էր՝ ցույց տալու, որ ՀԱՊԿ-ին անդամակցելն ինքնին ոչինչ չի երաշխավորում Հայաստանին:
Մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ վերջին ազդակները՝ Մարկեդոնովը նշել է դիտարկվող հարաբերական անդորրը ՝ ընդգծելով դրա ամրագրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախորդ տարվա Դուշանբեի պայմանավորվածությունները։ Նրա գնահատմամբ՝ հենց Դուշանբեում կայացած հանդիպումն է թույլ տվել պայմանավորվել շփման գծում միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ։ ինչից հետո մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների միջեւ։ "Այնուամենայնիվ, Ադրբեջանի ազգային քաղաքականությունից հայատյացությունը ոչ մի տեղ չի գնացել ։ Եվ այս քաղաքականությունը, նախկինի պես, անցկացվում է ամենաբարձր մակարդակով։ Մասնավորապես, Բաքվում պնդում են, որ Ղարաբաղի շուրջ հակամարտության համար պատասխանատու են հենց բոլոր հայերը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Որպես արդյունք՝ մենք տեսնում ենք նույնիսկ ռուսական անձնագրերով հայերի մուտքի արգելքը։ Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել Ադրբեջանի մյուս էթնիկ խմբերի նկատմամբ իշխանությունների բավական հանդուրժողական վերաբերմունքը", - ընդգծել է վերլուծաբանը։