Արմինֆո. Ես մտադիր չեմ համակերպվել այն իրողությունների հետ, որոնք նախկինում տիրում էին Հայաստանում։ Այս մասին հունիսի 13-ին "Շանթ" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ մտադիր է երկրում արմատախիլ անել անսկզբունքային փոխզիջումները, քաղաքական առեւտուրը, ինչպես նաեւ մերկանտիլ հաշվարկները: "Ի՞նչ եք կարծում, ո՞րն է իմ խնդիրը վարչապետի պաշտոնում։ Փոխել իրավիճակը եւ երկրում տիրող իրողությունները", - ընդգծել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ որոշ մարդկանց շրջանում կեղծ պատկերացում է ստեղծվել այն մասին, որ նախկին իրավիճակը վերարտադրվելու է նաև ապագայում: "Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես եղել է, ուրեմն մենք կհեռանանք։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հեղափոխությունից հետո իրադարձությունները համարում են անլուրջ, փոխել իրենց կարծիքը, քանի որ ամեն ինչ շատ լուրջ է", - եզրափակել է վարչապետը ։