Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման մասին տեղեկատվությունը:
Սողոմոնյանը հայտարարել է, որ այս պահին հանդիպման մասին ավելի մանրամասն տեղեկատվության չի տիրապետում։ ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկությունների համաձայն, հանդիպումը կայացել է "Էրեբունի-պլազա"-ում՝ երկրորդ նախագահի գրասենյակում, և տևել է ավելի քան մեկ ժամ: