Արմինֆո. Ես կարծում եմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերի հետաքննությունը հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի կողմից, նպատակահարմար է։ Այդ մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա ընդգծել է, որ հանրային պահանջ կա այդ իրադարձությունները հետաքննելու համար։ Նրա կարծիքով, հանձնաժողովն իր գործունեության ընթացքում կարող է պատասխաններ տալ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի: Տոնոյանը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունը մտադիր է համագործակցել այդ հանձնաժողովի հետ։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հիման վրա ստեղծվել է ապրիլյան իրադարձությունների հետաքննության հանձնաժողով։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: