Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հաջողությամբ օգտագործել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հակասությունները իր նպատակների համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Այդ մասին, մասնավորապես, խոսում է վերջերս թուրքական զորքերի մուտքը Սիրիա և այժմ՝ արդեն Իրաք։ Դրանով Թուրքիան խախտել է միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետությունների իրավունքները։ Այդուհանդեր, աշխարհի ոչ մի երկիր, ներառյալ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, այս հարցը չի բարձրացրել։ Այսպիսով, չնայած Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սեփական շահերին, միջազգային հանրությունը շարունակում է մատների արանքով նայել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի գործողություններին", - կարծում է նա։
Մայիսի 27-ին Թուրքիան ցամաքային եւ օդային հակաահաբեկչական գործողության պատրվակով ներխուժեց Իրաքի հյուսիս ։ Իրաքի Խաքուրք շրջանում Թուրքիայի զինված ուժերի գործողության նպատակն է "ահաբեկիչների չեզոքացումը եւ նրանց հենակետերի վերացումը":
Ակադեմիկոսի գնահատականներով, Թուրքիան, ինչպես և մեկ դար առաջ, փորձում է ակտիվորեն օգտագործել աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այսպես, եթե 1921 թվականին Անկարային հաջողվեց հաջողությամբ օգտվել հավաքական Արևմուտքի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև հակասություններից, այսօր Էրդողանը նույնպես հաջողությամբ խաղարկում է հակասությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Մասնավորապես, խոսքը Թուրքիայի կողմից հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների եւ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման մասին է։
Այս տարվա հունիսից Թուրքիա ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների առաքման ժամկետների տեղափոխումը, թուրքագետը համարում է Անկարայի հերթական դիվանագիտական հնարքը, որը մտադիր է այս ամիսն օգտագործել ԱՄՆ-ի հետ անդրկուլիսյան բանակցությունները շարունակելու համար: Սաֆրաստյանը համոզված է, որ Անկարայի ակնհայտ հակաամերիկանիզմը, Մոսկվայի հետ նրա բարեկամությունը բնավ չի խանգարում թուրքական անդրկուլիսյան խաղերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միաժամանակ: Նման խաղերի միակ և հեռահար նպատակը ակադեմիկոսը համարում է Թուրքիայի տարածաշրջանային դիրքերի ամրապնդումը։
Իսկ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչի հայտարարություններն այն մասին, թե իբր Անկարան մտադիր է ամերիկյան F-35-ը տեղակայել Թուրքիայի երկու կոնկրետ շրջաններում՝ ռուսական Ս-400-ի գործողության գոտուց դուրս, Սաֆրաստյանը գնահատում է որպես հերթական պարզունակ խորամանկություն: Նրա կարծիքով, թուրքական ԶՈւ կործանիչների կիրառման համար նույնիսկ տեղանքը փոխելու կարիք չի լինի ։