Արմինֆո. Հունիսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին որոշում է կայացվել հունիսի 13-ին ՀՀ կառավարության նիստում ։
Որոշման նախագիծ-հիմնավորման տեղեկանքի համաձայն, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց թվում են "Պետական կենսաթոշակների մասին", "Պետական նպաստների մասին", "Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին", "Տարածքային կառավարման մասին" եւ այլ օրենքներում կատարված փոփոխությունները եւ լրացումները: Նիստը սկսվելու է ժամը 11: 00-ին: Մի շարք օրինագծեր նախատեսվում է քննարկել երկու ընթերցմամբ՝ արագացված ռեժիմով: