Արմինֆո. Չնայած վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա արտաքին ճնշումներին՝ բանակցային գործընթացը գրեթե չի տեղաշարժվել մեռյալ կետից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Armenian Research Development Institute-ի (ARDI) պաշտպանական հետազոտությունների բաժնի ղեկավար Լեոնիդ Ներսիսյանը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ված է համանախագահները: Ներկայում կարգավորման գործընթացն անվանապես տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "Մադրիդյան սկզբունքների" հիման վրա:
"Բանակցային գործընթացում տեղաշարժի որոշակի հույսեր էին կապվում Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդուհանդերձ, նույնիսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բացահայտ ճնշումը' հակամարտության արագ կարգավորման նպատակով՝ Իրանի շրջափակմանը Հայաստանի և Ադրբեջանի հետագա մասնակցությամբ, որևէ տեղաշարժի չհանգեցրեց: Հակամարտող երկրների դիրքերն ավելի են խստացվում, ինչը միայն մեծացնում է նոր էսկալացիայի հավանականությունը", - ընդգծել է փորձագետը։
Ներսիսյանի գնահատմամբ՝ 2016-ի ապրիլյան պատերազմի օրինակով էսկալացիաներն ի զորու չեն հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման: Իսկ Հայաստանի ու Արցախի լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի դեմ շատ ավերիչ կլինի։ Մինչդեռ, Հայաստանում ռազմակայան ունեցող Ռուսաստանի, Ադրբեջանի դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և հարևան Իրանի ներքաշումը կարող է այն վերածել տարածաշրջանային մեծ հակամարտության ՝ անհայտ արդյունքով։ Այս բոլոր գործոնները, փորձագետի կարծիքով, հակամարտության երկարաժամկետ հեռանկարի վկայությունն են ՝ որպես հիմնական ապակայունացնող գործոն Անդրկովկասում: Դրա հետ մեկտեղ, 2016-ի ապրիլի էսկալացիան, ըստ Ներսիսյանի, հաստատում է հակամարտության հերթական սրման ռիսկերը ՝ պայմանավորված Ադրբեջանի տնտեսական և ժողովրդագրական առավելությամբ։ Նույնիսկ՝ կողմերի զինված ուժերի սպառազինության և թվակազմի ոչ շատ մեծ խզմամբ: Ընդ որում, փորձագետը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ֆոնին հաստատված ժամանակավոր անդորրը շփման գծում մոտենում է ավարտին: Կրկին սկսվել է դիպուկահարների պատերազմը, և օգտագործվել են. 60 միլիմետրանոց ականանետեր։
"Ընդ որում, ի սկզբանե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի մեջ այս կամ այն ձեւով կարող են ներքաշվել Թուրքիան, Ռուսաստանը եւ, ավելի քիչ հավանական է, Իրանը: Այս ամենը, իր հերթին, կարող է այդ աղետալի գործընթացների մեջ ներքաշել նաև Վրաստանին։
Ըստ այդմ, Անդրկովկասում խաղաղության բանալին հենց Լեռնային Ղարաբաղում է: Այդ հակամարտության կարգավորումը կամ գոնե խորը սառեցումը կարող են համահարթել տարածաշրջանային ռազմական ռիսկերի մեծ մասը", - ամփոփել է փորձագետը։