Արմինֆո. Հայաստանի Հեղափոխությունը Ադրբեջանում հույսեր է ներշնչել, որ Երեւանը կհամաձայնի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում: Սա, իր հերթին, պայմանավորված է հույսով, որհանրապետության կթուլանա ներքաղաքական տարաձայնությունների հետևանքով։
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը։
"Հենց դրանով է պայմանավորված Բաքվի սպասողական դիրքը։ Այնտեղ շարունակում են հույսեր կապել Հայաստանում ներքին իրավիճակի ապակայունացման հետ։ Հարկ է նշել այն ոգևորությունը, որով Բաքվում ընկալեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի միջև ծագած որոշակի թյուրըմբռնումը։ Այնտեղ ակտիվորեն հետևում են Ղարաբաղում կայունության խաթարմանն ուղղված որոշակի մարդկանց գործունեությանը։ Ադրբեջանում ակնհայտորեն Հայաստանում եւ Արցախում իրավիճակի ապակայունացման հույս ունեն", - ընդգծել է նա։
Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը, ըստ Եվսեևի գնահատականների, զիջելով նաև ներքին ճնշումներին, ստիպված է եղել ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Բաքվի նկատմամբ՝ ընդհուպ կանխարգելիչ ռազմական հարվածներ։ Փորձագետի կարծիքով, Բաքվի համար բացարձակապես միեւնույն է, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին: Ըստ այդմ, չի փոխվել նաև մերձկասպյան հանրապետության իշխանությունների ախորժակը. նրանք նախկինի պես ցանկանում են ամեն ինչ և հիմա, ընդ որում՝ առանց որևէ փոխզիջման։ Եվ Հայաստանի վարչապետն այս ամենը շատ լավ գիտակցում է։
Այս լույսի ներքո՝ Եվսեեւը առաջիկա կես տարում կանխատեսում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումների շարունակություն՝ Ադրբեջանի սպասողական դիրքորոշման պահպանման եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ներքաղաքական իրավիճակին հետեւելու պայմաններում: Նրա կարծիքով ՝ Ստեփանակերտի վերադարձը բանակցային գործընթաց նման ֆոնին քիչ հավանական է։
"Այսպիսով, իրավիճակը բանակցություններում առաջվա նման փակուղային է: Սակայն Հայաստանի դիրքերի կոշտացումը չպետք է անհանգստացնի, դա միանգամայն բնական է թվում։ Շարունակելով Բաքվի հետ երկխոսությունը՝ հակամարտության հայկական կողմը պետք է հետեւողականորեն ամրապնդի շփման գիծը Ղարաբաղում եւ այնտեղ ավելացնի ռազմական ներկայությունը։ Նման համադրումն էապես կավելացնի հակամարտության կարգավորման հասնելու հնարավորությունները։ Հակառակ դեպքում՝ բանակցությունները անիմաստ կդառնան", - ամփոփել Է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրենը։