Երեթշաբթի, 11 Հունիսի 2019 14:04
Տաթևիկ Շահունյան

Արցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել կառավարությունում

Արցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել կառավարությունում

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը նախագահը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով  ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:

Նույն օրը նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն եւ անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի