Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության նախկին պատգամավոր Նարինե Խաչատրյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, հունիսի 11-ին այդ մասին հրամանագիր է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Նարինե Խաչատրյանը (Թուխիկյան) հայտարարել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Ավելի վաղ նա Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն էր: