Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: