Արմինֆո.Այսօր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պատերի ներքո, ստորագրվեց Կոմիտաս 150 փառատոնի հովանավորության մասին եռակողմ պայմանագիրը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Արդշինբանկի միջև:
Արդշինբանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ լինել հայ մշակույթի կողքին, բազմիցս աջակցել է և այսօր էլ նպաստում է մշակութային միջոցառումների կայացմանը: Բոլոր ժամանակներում անհրաժեշտ է աջակցել մշակույթին, քանզի հայտնի է, որ մշակույթը բարելավում է կյանքի որակը և դրական ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա:
Հարկ է ընդգծել, որ բանկի նվիրաբերության շնորհիվ իրականացվեցին մի շարք հոբելյանական հրատարակություններ, ինչպիսիք են Կոմիտասյան բնագրերի, մանկական խմբերգերի և տարբեր ժողովածուների հրատարակությունները, որոնք հասարակությանը նորովի կներկայացնեն մեծ երգահանի ստեղծագործական ժառանգությունը:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: