Արմինֆո.Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները, համաձայն որի մինչև 35 մլն. ՀՀ դրամ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է: Բանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր մինչև 100 մլն. ՀՀ դրամ սահմանաչափով, սկսած տարեկան 6.97% փաստացի տոկոսադրույքով, այդ թվում նաև առանց եկամուտների վերլուծության հնարավորությամբ:
Բանկն իրականացնում է հիփոթեքային վարկավորման բազմաթիվ ծրագրեր և առաջարկում է վարկատեսակներ, որոնք նախատեսված են մեր հասարակության տարբեր շերտերի համար: Այսպիսով հաճախորդներին ընձեռնվում է հնարավորություն ավելի ազատ լինել անշարժ գույքի ընտրության մեջ և ձեռք բերել իրենց երազանքի բնակարանը:
Վերջին շրջանում բանկը բարելավել է Ազգային հիփոթեքային ընկերության ռեսուրսով վարկավորման պայմանները և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ մեղմացվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել վարկի կանխավճարը և բարձրացվել վարկի առավելագույն սահմանաչափը:
Հիփոթեքային վարկերի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2rxAuc4 հղմամբ կամ զանգահարել բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: