Արմինֆո. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցել՝ զրպարտության հոդվածով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
"Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական կարգադրիչին զրպարտելը՝ գործը կամ նյութերը դատարանում քննելու կապակցությամբ- Խմբ.)", - ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, հղում անելով դատական փորձագետ Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջին, տեղեկություն էր տարածվել, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը։ Այդ հրապարակումներից հետո Մխիթար Պապոյանը հանցագործության մասին դիմում էր ներկայացրել։