Երեթշաբթի, 4 Հունիսի 2019 14:04
Ասյա Բալայան

ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ում բացահայտված կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ում բացահայտված կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

Արմինֆո. ՙՍտեփանավանի անտառտնտեսության՚ անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 18 անձ:

 

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով  2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության կողմից իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել անտառապետերի, պահաբաժինների ղեկավար անձնակազմի և անտառահատումներ կատարող անձանց միջև հանցավոր համաձայնության արդյունքում: ՙՄասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատումները կատարվել են Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առուվաճառքով զբաղվող անձանց կողմից: Նախնական համաձայանության գալով հիմնականում անտառապետերի հետ` նրանց կամ անտառտնտեսության աշխատակիցների կողմից ներգրավված բանվորների միջոցով իրականացվել են ապօրինի ծառահատումները: Անտառապետերի կողմից նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնաճյուղի տնօրենի և տվյալ պահաբաժնի անտառապահի հետ: Բացի այդ՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումների մի մասը կատարվել է նաև պահաբաժնի անտառապահների կողմից:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Հայանտառ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ են ներգարվվել 18 անձ: Այդ թվում՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի 1 պետական տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 մասնագետ, անտառտնտեսության 2 տնօրեն, 2 անտառապետ, 4 անտառապահ, փայտանյութի առքուվաճառքով զբաղվող և ծառահատում իրականացնող 6 անձ: Նրանցից 9-ին առաջադրվել են մեղադրանքներ ապօրինի ծառահատումներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելու, իսկ մյուսներին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ կատարելու, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդությունների համար:   Պարզվել է, որ հիշյալ անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 101.438.250 ՀՀ դրամի վնաս, որից կամովին վերականգնվել է մոտ 4 մլն դրամը: Շարունակվող նախաքննության ընթացքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի