Արմինֆո. Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Ինչպես ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։
ՙՉնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում՚, - գրել է Սուրենյանը։