Երկուշաբթի, 3 Հունիսի 2019 16:48
Ասյա Բալայան

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության 6 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության 6 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակցի:    

 

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, 2018թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017թ. դեկտեմբերից 2018թ. հունվարին իրականացված՝ 2014-ից 2016 թվականներին ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը և կից փաստաթղթերը: Վերջիններիս ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում 2018թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

 

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվարից 2017թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: ՙԴրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված  բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567.800 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

 

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636.400 ՀՀ դրամ գումար:

 

Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման և երթևեկի համար հատկացված բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգյաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ  են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով: Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:  Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
Փնտրել ըստ օրերի