Արմինֆո. ՊՆ շենքի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն վերցրել է Հայաստանի ոստիկանությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Դրա հետ մեկտեղ նա դժվարացել է ասել քաղաքացու այդ արմատական մտադրությունների պատճառների մասին:
Միևնույն ժամանակ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տղամարդն իր վրա բենզին է լցրել, սակայն չի հասցրել այրել: Բացատրական միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել անդառնալի հետևանքները։ "Տղամարդն այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում, միջոցառումներ են ընթանում նրա գործողությունների պատճառները պարզելու ուղղությամբ։ Նյութեր են նախապատրաստվում", - նշել է Ջանոյանը։
Մինչդեռ, ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Ոստիկանություն տրաված քաղաքացին նախկին զինվորականն է։