Արմինֆո.ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, գտնվում է Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, Կլաարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Դեռ պարզ չէ, թե արդյոք դա տարածաշրջանային այց է։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ առայժմ տեղեկություններ չունեն այն մասին, թե արդյոք հատուկ դեսպանորդը կայցելի Երեւան: