Ուրբաթ, 31 Մայիսի 2019 21:56
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ կարճաժամկետ  վարկավորման «Բրիջ» պրոդուկտը

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ կարճաժամկետ  վարկավորման «Բրիջ» պրոդուկտը

Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջարկում է «Բրիջ» պրոդուկտը՝ դրա շրջանակներում տարբեր ոլորտներում գործող ՓՄՁ-երին հնարավորություն ընձեռելով շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման  նպատակով ստանալ մինչև 12 ամիս ժամկետով վարկավորում: Վարկավորում իրականացվում է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից,

««Բրիջ» վարկատեսակը  փոքր և միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է  առաջին հերթին  ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները և, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը: Առաջին եռամսյակում գումարի ամբողջական մարման դեպքում տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկավորման դեպքում կազմում է 10%, դոլարով՝ 6%, իսկ եվրոյով՝ 5%»,-ասել են Բանկում:

 

Վարկավորումից հետո՝  հաճախորդի ցանկության դեպքում հնարավոր է  մարման  ժամկետը երկարաձգել ՝ դարձնելով  մինչև 48 ամիս: Նշվել է նաև, որ վարկավորման սկզբնական փուլում Կոնվերս Բանկ այցելություն չի պահանջվում: Անհրաժեշտ խորհրդատվություն  տրամադրվում է  Բանկի աշխատակիցների՝ ՓՄՁ  այցի շրջանակներում: Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/BRIDGELOAN/  հղումով:

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած ՙՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ համաձայն, Կոնվերս Բանկը գյուղատնտեսական վարկերի ծավալով TOP-5-ում է՝ 10.1 մլրդ դրամի կամ 20.9 մլն դոլար' տարեկան 44.3% աճով: Կոնվերս Բանկը ագրովարկավորման տարեկան աճի տեմպերով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերին բաժին է ընկնում 5%: Իսկ շուկայում գյուղատնտեսական վարկերի ընդհանուր ծավալում Կոնվերս բանկի մասնաբաժինը կազմում է 6%:  Արմինֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կոնվերս բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելը հասել է 35.4 մլրդ դրամի կամ 73.2 մլն դոլարի ' տարեկան 46.2% աճով: ՓՄՁ վարկավորման տարեկան աճի տեմպերով Կոնվերս Բանկը մտնում է TOP-3-ի մեջ: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերին բաժին է ընկնում շուրջ 18%: Իսկ ՓՄՁ ոլորտի ընդհանուր վարկերում, ըստ շուկայի, Կոնվերս բանկի մասնաբաժինը կազմում է 5%:

 

Նշենք, որ Կոնվերս Բանկը հայկական շուկայում գործում է 1996թ. սեպտեմբերից:  2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments LLc-ն (Էդուարդո Էռնեկյան) ՝ 80,94%, HayPost Trust Management B. V. ընկերությունը ՝ 14,06%, Մայի աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարը՝ 5%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի