Արմինֆո. Չեխիան ավարտել է Հայաստան- Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՙՉեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից ստացած տեղեկատվության համաձայն, Պրահան ավարտել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը՚, - գրել է Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Հայաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի եւ Մալթայի խորհրդարանները: