Արմինֆո.2019 թ. hունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտե հիմնադրամի Գիտաժողովների նախասրահում կբացվի <Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ> խորագրով ցուցադրություն։
Այն նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներին, որոնց մի մասը բռնի իսլամացվեց, տասնյակ հազարներն էլ ապաստան գտան որբանոցներում։ Ցուցադրության նպատակը ցեղասպանությունների ժամանակ երեխաների իրավունքների ոտնահարման դատապարտումն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցի բարձրացումն է։ Երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են Ազգերի լիգայի արխիվի հայ երեխաների որոշ հարցազրույցներ, ինչպես նաև թանգարանի արխիվում ու ֆոնդերում պահվող անձնական իրեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ և այլն: Ցուցադրությունը կգործի մինչև 2019 թվականի հունիսի 4-ը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտե հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում բեյրութահայ բարերար Մայդա Անտոնյանին՝ ֆինանսական աջակցության համար։