
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել 26 փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին:
Նախօրեին վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները:
Այսպես, կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներ Կարեն Իսախանյանը, Լիլիա Շուշանյանը, Վաչե Տերտերյանը, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարներ Մանե Ադամյանը, Ավագ Ավագյանը, Ալբերտ Բաբայանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարներ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը, կրթության և գիտության փոխնախարարներ Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անապիոսյանը, գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանը և Տիգրան Գալստյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարներ Գաբրիել Ղազարյանը, Գևորգ Լորեցյանը, Սարգիս Ավագյանը և Քրիստինա Ասատրյանը, ինչպես նաև սփյուռքի փոխնախարարներ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը:
Նախօրեին վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքի ուժի մեջ մտնելու հարցին: <Համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլըե դաշինքի նախընտրական ծրագրումե, - ասել է կառավարության ղեկավարը: