


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել արձակուրդ մեկնելու մասին։
Որոշման մեջ մասնավորապես ասված է. <Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տա րվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը>:
Ավելի վաղ կառավարության ղեկավարը հայտնել էր, որ արձակուրդն անցկացնելու է Հայաստանում ։
Երկու օր հանգստանալու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ ։


