Արմինֆո.Տեղի կունենա Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովի այցը Արցախի Հանրապետություն:
Ինչպես հաղորդում է Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայությունը, Հարավային Օսիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն տնտեսական զարգացման նախարար Գենադի Բեկոեւը եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւը:
<Անատոլի Բիբիլովը բանակցություններ կվարի Արցախի իր պաշտոնակից Բակո Սահակյանի հետ ։ Հարավային Օսիայի պատվիրակությունը կայցելի նաև Արցախի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկություններ, հուշահամալիր, մշակութային և պատմական օբյեկտներ: Բացի այդ, այցի շրջանակներում Հարավային Օսիայի պատվիրակությունը կմասնակցի ConIFA - 2019 ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը և ներկա կգտնվի հարավօսական թիմի մասնակցությամբ խաղին>,-հայտնել են Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայությունից: