Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նուր-Սուլթանում նախատեսված չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Ինչ վերաբերում է այն բանին, որ Հայաստանի վարչապետը չի պարգևատրվել <Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար> մեդալով, Նիկոլ Փաշինյանը այսպես է մեկնաբանել. <Մի՞թե մի քիչ տարօրինակ չէր լինի, եթե ես ԵԱՏՄ-ի 5-ամյակի առթիվ մեդալով պարգևատրվեի>:
Հիշեցնենք, որ այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համարե շքանշանով պագևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդհատել այցը Ղազախստան և վերադառնալ Հայաստան։ Ըստ <լուրերի>, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նուր-Սուլթանում, իբր, չի ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ։ Բացի այդ, շատ շահարկումներ եղան՝ կապված այն բանին հետ, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շքանշաններ է հանձնել ԵԱՏՄ երկրների բոլոր ղեկավարներին, բացի Հայաստանի վարչապետից ։