Արմինֆո.Վեթինգի համակարգի ներդրման հետ կապված հարցերով այժմ զբաղվում է Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ։
Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի <Իմ քայլը> դաշինքի կողմից: <Մենք մտադիր չենք վեթինգի ենթարկել իշխանության բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում ՝ օրենսդիր եւ գործադիր ։ Մեր դիրքորոշումն այն է, որ վեթինգի պետք է ենթարկվեն բացառապես դատական համակարգի ներկայացուցիչները>, - ընդգծել է Մակունցը ։
Նշենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է խորքային բարեփոխումներ իրականացնել դատական իշխանությունում, այդ թվում՝ ներդնել վեթինգի ինստիտուտ: