Արմինֆո.Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ և փոխգործակցությունն առավել կխորանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Տվյալ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ կունենա շահագրգիռ պետական այլ մարմինների հետ ևս: